Home » 2012 » Ապրիլ » 25 » Ռոբերտո դի Մատտեոն՝ խաղից հետո
19:00
Ռոբերտո դի Մատտեոն՝ խաղից հետո
 Լոնդոնի "Չելսիի" ժամանակավոր գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատտեոն լրագրողների հետ խոսել է իր թիմի ֆանտաստիկ հաջողության մասին "Չեմպիոնների լիգայի" ընթացիկ մրցաշրջանում։ Իտալական հեղինակավոր Corriere dello Sport պարբերականը մեջբերում է իտալացի մասնագետի խոսքերը․ "Երբ դու խաղում ես "Բարսելոնայի" հետ, պետք է շատ լավ պաշտպանվես, քանի որ նրանք հանդիպման ընթացքում մրցակցի դարպասի հրապարակում բազմաթիվ գոլային պահեր են ստեղծում, և հենց այս կետից եթե նայենք, ապա մենք գրեթե իդեալական խաղ անցկացրինք։ Մենք եզրափակիչ դուրս գալու մեծ ցանկություն ունեինք, որի համար իսկական կամային հատկանիշներ ցույց տվեցինք։ Կարծում եմ, որ մենք ավելի շատ էինք ցանկանում լինել եզրափակչում, քան "Բարսելոնան"։ Արդյո՞ք "Չելսին" խաղում էր իտալական ոճով։ Մեզ համար կարևոր էր դուրս գալ եզրափակիչ, մնացածի մասին ոչ մի վայրկյան նույնիսկ չէինք մտածում։ "Չելսին" յուրահատուկ ակումբ է, ով ցանկանում է հաղթել "Չեմպիոնների լիգայում"։ Թերիի հեռացման մասի՞ն ինչ կասեմ։ Մենք բոլորս էլ մարդիկ ենք և երբեմն նաև սխալվում ենք։ Կզանգե՞մ Անդրե Վիլլաշ-Բոաշին։ Նա իմ մտերիմ ընկերն է և մոտ ապագայում չեմ հրաժարվի նրա հետ ընկերություն անելուց։ Պարոն Բոաշի հետ այս մի քանի ամիսների ընթացքում հիանալի կոլեկտիվ ստեղծեցինք, որն ընդունակ է կատարելու իր առջև դրված ցանկացած խնդիր։ Ինչ վերաբերում է թիմում իմ ապագային, ապա մրցաշրջանի վերջում ղեկավարությունը, անկասկած, ճիշտ որոշում կկայացնի, և ես հանգիստ եմ։ Այժմ ցանկանում եմ չմտածել որևէ բացասական բանի մասին և փորձում եմ հաճույք ստանալ այս հաղթանակից։ Եթե կարողանանք դառնալ նաև չեմպիոն, ապա համարյա մոռացության կմատնվի ձախողված մրցաշրջանը"։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 551 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0