Home » 2011 » Օգոստոս » 17 » Ռոբերտո Մանչինին գոհ է Ագուերոյից
10:41
Ռոբերտո Մանչինին գոհ է Ագուերոյից
Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին բրիտանական մամուլի ներկայացուցիչների հետ խոսել է իր թիմի նոր ձեռքբերումներից մեկի` Սերխիո Ագուերոյի մասին. "Ագուերոյին դեռևս պետք է ևս երկու-երեք շաբաթ` իրեն ամբողջությամբ դրսևորելու համար: Նա հիանալի հարձակվող է: Ագուերոն արդեն իսկ լավ համագործակցում է Սիլվայի հետ, նրանք խոսում են նույն ֆուտբոլային լեզվով",-ասել է իտալացի մասնագետը, ով շատ գոհ է մնացել անգլիական "Պրեմիեր լիգայի" առաջին տուրի ժամանակ Ագուերոյի ցուցադրած խաղից: Նշենք, որ Ագուերոն իր մեկնարկային խաղում "Սոունզի" դարպասը գրավել է երկու անգամ և մեկ գոլային փոխանցում է կատարել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 394 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0