14:39 Ռոբին վան Պերսին վնասվածք է ստացել | |
Լոնդոնի "Արսենալի" հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսին` երեկ կայացած Հոլանդիա-Հունգարիա (նշենք, որ խաղն ավարտվել է հոլանդացիների հաղթանակով` 5-3 հաշվով) հանդիպման ժամանակ վնասվածք է ստացել և փոխարինվել ընդմիջումից հետո: Հիշեցնենք, որ վան Պերսին այդ հանդիպման ժամանակ նույնիսկ գոլի հեղինակ է դարձել: Ինչպես նշել է Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բերտ վան Մարվեյկը, վան Պերսին կարող է մասնակցել այս շաբաթ կայանալիք "Պրեմիեր լիգայի" հանդիպմանը, քանի որ վնասվածքը լուրջ չէ: Թե որքանով է ճիշտ խոսում Մարվեյկը, կարելի է ճշտել այս շաբաթվա վերջում:
| |
|
Total comments: 0 | |