20:28 Ռոբինյոն ատո՞ւմ է Ռոնալդուին | |
Իտալական "Միլանի" 27-ամյա բրազիլացի ֆուտբոլիստ Ռոբինյոն այսօր իտալացի լրագրողներին պատմել է Մադրիդի "Ռեալի" կազմում ունեցած իր ելույթների մասին: Ֆուտբոլիստն անկեղծորեն դժգոհել է "Արքայական թիմի" վարած տրանսֆերային քաղաքականությունից՝ այն անվանելով խիստ տարօրինակ ու անհեռանկարային: "Երբ ես Մադրիդում էի խաղում, մի քանի գերազանց պահեր եմ ապրել: Բայց ցավոք հեռացա խիստ հիասթափված: Մադրիդցիները ցանկանում էին գնել ինչ-որ աստղային խաղացողի, իսկ ես անհրաժեշտ չէի այդ պահին թիմին: Ես ափսոսում եմ այժմ, որ հեռացա Մադրիդից, բայց դա ամենաճիշտ որոշումն է իմ ողջ կարիերայի ժամանակահատվածում: Թիմը հիանալի երկրպագուներ ուներ, իսկ ես իսպանական ինչադայի սիրելին էի: Ես ստիպված էի հեռանալ, քանի որ "Ռեալը" նոր հերոս էր փնտրում, որն այսօր հիացնում է մարզասերներին իր ատլետիզմով ու անհամար գոլերով, սակայն հենց ես էի ինչադայի իրական սերը: Ահա հենց դրա համար եմ ափսոսում",- ասել է 26-ամյա բրազիլացին: Հավելենք, որ Ռոբինյոն "Արքայական թիմի" կազմում խաղացել է 2005-2008թթ.-ի ընթացքում:
| |
|
Total comments: 0 | |