Իտալական "Միլանի" գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին չի պատրաստվում օգտվել այլևս բրազիլացի հարձակվող Ռոբինյոյի և Բակայե Տրաորեի ծառայություններից: Ըստ իտալական մարզական մամուլում շրջանառվող լուրերի` "ռոսսոներիները" այսօր պատրաստվում են վաճառել նրանց, ու եթե ձմեռայինտրանսֆերային պատուհանի ընթացքում այդ խաղացողները չհեռանան թիմից, ապա հաստատապես կհեռանան Իտալիայից արդեն գալիք տարվա ամռանը: