11:35 Ռոբինյոն խորհուրդներ է տալիս Նեյմարին | |
Իտալական "Միլանի" բրազիլացի հարձակվող Ռոբինյոն լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ շատ ժամանակ խորհուրդներ է տալիս իր համաերկրացի և բրազիլական "Սանթոսի" երիտասարդ հարձակվող Նեյմարին կյանքում ճիշտ կողմնորոշվելու համար: Հեղինակավոր Goal.com կայքը մեջբերում է Ռոբինյոյի խոսքերը. "Ես արդեն 27 տարեկան եմ, իսկ նա դեռ 19 է: Այդ իսկ պատճառով ես փորձում եմ նրան տարբեր տեսակի խորհուրդներ տալ, որոնք վերաբերում են ինչպես ֆուտբոլին, այնպես էլ սովորական կյանքին: Սակայն կարող եմ ասել, որ նրան այդքան էլ պետք չէ համակ ուշադրությամբ լսել ու կատարել իմ խորհուրդները, քանի որ նա ի ծնե ֆուտբոլիստ է եղել և դեռ շատ բաների է հասնելու": Նշենք, որ Ռոբինյոն վերջերս հայտարարել էր, որ շատ է զղջում, որ տարիներ առաջ հեռացել է Մադրիդի "Ռեալից":
| |
|
Total comments: 0 | |