14:38 "Ռոման" ավելի ճարպիկ գտնվեց | |
Ինչպես նշում են իսպանական ԶԼՄ-ները, կատալոնական "Էսպանյոլի" արգենտինացի հարձակվող Պաբլո Դանիել Օսվալդոն
մոտակա ժամերի ընթացքում կդառնա հռոմեական "Ռոմայի" խաղացող: Հաղորդվում է, որ Օսվալդոյի
տրանսֆերի համար "ջալոռոսիները" կվճարեն 15 մլն եվրո
գումարած ևս 3 մլն որպես բոնուս: Ինչպես հայտնում է Sport.es հանրահայտ լրատվական կայքը, մնում է, որ Օսվալդոն Հռոմում բժշկական
զննում անցնի և պայմանագիր ստորագրի "գայլերի" հետ:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Օսվալդոն կդառնա Մադրիդի "Ատլետիկոյի" խաղացող:
| |
|
Total comments: 0 | |