Home » 2012 » Հունիս » 1 » Ռոման Բերեզովսկի. "Միշտ էլ դարպասապահը գուշակում է"
10:11
Ռոման Բերեզովսկի. "Միշտ էլ դարպասապահը գուշակում է"
 Հայաստանի ազգային հավաքականի փորձառու դարպասապահ Ռոման Բերեզովսկին երեկ Հունաստանի ընտրանու հետ կայացած խաղում միանգամից երկու 11 մետրանոց է ետ մղել: Փորձառու դարպասապահն ազգային թիմում առաջին անգամ կարողացավ 11 մետրանոց ետ մղել: Խաղից հետո Բերեզովսկին կարճ զրույց ունեցավ հայ լրագրողների հետ, որը բերված է ստորև.

Ռոմա՛ն, երկու 11 մետրանոց ետ մղեցիր: Անձամբ քո համար կարո՞ղ ես խաղը հաջող համարել:
     Պարտվել ենք, ափսոս… Երկրորդ խաղակեսում մեր տղաները շատ լավ էին խաղում: Ինձ թվում է, որ պետք է ոչ-ոքի գրանցվեր:

11 մետրանոցների ժամանակ գուշակո՞ւմ էիր:
     Միշտ էլ դարպասապահը գուշակում է: Խաղից առաջ մտածում էի, թե ինչպե՞ս է, որ այսքան ժամանակ Հայաստանի հավաքականում եմ ու 11 մետրանոց չեմ կարողացել ետ մղել:

Իսկ նախկինում եղե՞լ էր, որ մի խաղում երկու 11 մետրանոց որսայիր:

      Այո, նման բան եղել էր "Զենիթում":

 Հավելենք, որ մեր բազմափորձ դարպասապահը նախ որսաց Գեորգիոս Սամարասի հարվածը, որն ավելի թույլ էր, իսկ այնուհետև ետ մղեց Կոնստանտինոս Կացուրանիսի հուժկու հարվածը:

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 449 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0