Հռոմեական "Ռոման" հետաքրքրված է գերմանական "Վոլֆսբուրգի" դանիացի պաշտպան Սիմոն Կյաերի ծառայություններով. այս մասին հայտնում են իտալական ԶԼՄ-ները: Հռոմեացիներն արդեն երկար ժամանակ է՝ հետաքրքված են պաշտպանով, իսկ 6 միլիոնանոց առաջարկը, որն արվել էր վերջերս, մերժվել է գերմանական կողմից: Այժմ "Ռոմայի" ղեկավարությունը փորձում է վարձավճարով ձեռք բերել ֆուտբոլիստին` հետագայում տրանսֆերն ամբողջությամբ գնելու իրավունքով: Հիշեցնենք, որ Կյաերը "Վոլֆսբուրգ" էր տեղափոխվել անցած ամռանը 13 միլիոն եվրոյի դիմաց սիցիլիական "Պալերմոյից":
|