Ինչպես նշում է հռոմեական "Ռոմայի" պաշտոնական կայքը, իտալական թիմը պատրատվում է երկարաձգել դանիացի պաշտպան Սիմոն Կյաերի վարձավճարային պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով: Հարկ է տեղեկացնել, որ դանիացի խաղացողի տրանսֆերը պատկանում է գերմանական "Վոլֆսբուրգին", սակայն "գայլերի" ղեկավարները դեմ չեն, որ Սիմոն Կյաերը շարունակի իր մրցելույթները իտալական "Ա Սերիայում": Հավելենք, որ միայն այս մրցաշրջանի համար "Ռոման" 3 մլն եվրո է վճարել գերմանական կողմին խաղացողին վարձակալելու համար, բայց այժմ կարող է ուղղակի գնել ֆուտբոլիստի տրանսֆերն ընդամենը 7 մլն եվրո վճարելով:
|