Ինչպես տեղեկանում ենք բրիտանական
աշխարհահռչակ Reuters լրատվական գործակալությունից, "Ամերիկյան ընկերությունների խումբը" բոստոնցի գործարար Թոմաս դի
Բենեդետոյի գլխավորությամբ վերջապես դարձել է հռոմեական "Ռոմայի" լիիրավ սեփականատեր: Երեկ ուշ երեկոյան կողմերի միջև ստորագրվել են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Այսպիսով` "Ռոման"
դարձել է իտալական բարձրագույն դիվիզիոնում` "Ա Սերիայում" առաջին թիմը, որն ունի արտասահմանցի սեփականատեր:
Ֆինանսներով հետաքրքրվողների համար նշենք, որ գործարքի գումարը դեռևս չի նշվում, թեև իտալական մամուլի ւնեցած ոչ ստույգ տվյալների համաձայն` Բենեդետոն ստիպված է եղել նախկին սեփականատեր Սենսի ընտանիքին ավելի քան 650 մլն եվրո վճարել:
|