Ինչպես հայտնում են իսպանական ԶԼՄ-ները, իտալական "Ռոման" փորձելու է այս ձմռանը ձեռք բերել Մադրիդի "Ռեալի" և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեմային: Հանրահայտ Marca պարբերականի
փոխացմամբ՝ "Ռոմայի" գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին շատ է դուր գալիս
Բենզեմայի խաղաոճը, և մարզիչը կարծում է, որ հարձակվողը լավ կհամապատասխանի
իր թիմի խաղին: Աղբյուրը հայտնում է, որ իտալական ակումբի գլխավոր տնօրեն Բալդինին
հիանալի հարաբերությունների մեջ է "Արքայական ակումբի" ղեկավարության հետ,
ինչը կարող է մեծապես նպաստել ֆուտբոլիստի տրանսֆերը իրականացնելու
գործում:
|