Ինչպես հայտնում են իսպանական մամուլի ներկայացուցիչները, անդալուզյան "Սևիլյայի" և Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականի հենակետային կիսապաշտպան 28-ամյա Քոֆֆի Ռոմարիկը տեղափոխվում է թուրքական "Բուրսասպոր": Հավելենք, որ խաղացողը պաշտոնապես կներկայացվի որպես թուրքական ակումբի խաղացող միայն բժշկական ստուգում անցնելուց հետո: