17:33 "Ռոմայում" ևս երեք համալրո՞ւմ է սպասվում | |
Չնայած, որ գերմանական "Վոլֆսբուրգն" արդեն մեկ անգամ մերժել է իտալական "Ռոմայի" առաջարկն իր դանիացի պաշտպան Սիմոն Կյաերի համար (հռոմեացիներն առաջարկում էին 8 մլն եվրո փոխհատուցում), սակայն հռոմեական "գայլերը" կրկին կփորձեն այնուամենայնիվ ձեռք բերել դանիացուն: Ինչպես նաև կփորձեն գնել իսպանական "Էսպանյոլի" հարձակվող Պաբլո Օսվալդոյին ու բրազիլական "Սան Պաուլուի" երիտասարդ կիսապաշտպան Կազեմիրոյին: Գնելով այս խաղացողներին` "Ռոմայի" ղեկավարությունը ցույց կտա իր նոր գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին, որ թիմը պատրաստ է լուրջ ներդրումներ կատարել չեմպիոնության համար այլ գերակումբների հետ հավասար պայքար մղելու համար:
| |
|
Total comments: 0 | |