22:31 Ռոնալդինիոն երկարաձգել է պայմանագիրը | |
Աշխարհահռչակ ֆուտբոլիստը ցանկացել է մնալ իր ներկայիս ակումբում` "Ատլետիկո Մինեյրոյում": Դե իսկ այս մասին բրազիլացին հայտնել է, որ արդեն իսկ օրինականացվել է նոր համաձայնագիրը "Ատլետիկո Մինեյրոյի" հետ մինչև 2013թ.-ի վերջը: Երկրի նախորդ առաջնության ընթացքում նրա թիմը գրեթե մինչև մրցաշրջանի ավարտը պայքարում էր չեմպիոնության համար, սակայն տեղի տվեց և կորցրեց տիտղոսը: Հետաքրքիր է, որ Ռոնալդինյոն դեռ երբեք չի հաղթել Բրազիլիայի առաջնությունում, թեպետ մեծ հույսեր ունի, որ կնվաճի բաղձալի այդ տիտղոսը արդեն գալիք տարում` 2013թ.-ին, երբ ինքն արդեն 33 տարեկան կլինի:
| |
|
Total comments: 0 | |