Մադրիդի "Ռեալի" մեգաաստղ Քրիշտիանու Ռոնալդուն խոսել է Ալեքս Ֆերգյուսոնի մասին, ով կիրակի օրը նշում էր "Յունայթեդի" գլխավոր մարզիչ նշանակման 25 տարին. "Շատ եմ ափոսոում, որ չկարողացա ներկա գտնվել Սըր Ալեքսի մարզչական 25-ամյակին նվիրված ընթրիքին: Սակայն ես խնդրել եմ Դևիդ Ջիլին անձամբ փոխանցել իմ շնորհավորանքները: Ֆերգյուսոնը ինձ շատ է օգնել: Այն ամենին, ինչին հասել եմ, երախտապարտ եմ Ֆերգյուսոնին: Հենց նրա շնորհիվ եմ ես դարձել աշխարհի ամենաուժեղ ֆուտբոլիստներից մեկը: Ֆերգյուսոնը միշտ առանձնահատուկ տեղ կունենա իմ սրտում",-ասել է Ռոնալդուն:
|