Home » 2013 » Ապրիլ » 7 » Ռոնալդու. "Չեմ հավատում հրաշքների"
13:21
Ռոնալդու. "Չեմ հավատում հրաշքների"
 Մադրիդի "Ռեալի" առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն արդեն չի հավատում, որ մադրիդցիներին կհաջողվի նվաճել "Լա Լիգայի" չեմպիոնական տիտղոսը: "Ես հրաշքների չեմ հավատում: Իհարկե, տեսականորեն դեռ շանսեր ունենք, բայց գործնականորեն հնարավոր չէ: Պարտավոր էինք հաղթել "Լևանտեին", որպեսզի "Չեմպիոնների լիգայի" հանդիպումներից առաջ վստահություն ձեռք բերենք: "Գալաթասարայի" դեմ մրցամարտում դեռ ոչինչ վճռված չէ: Ճիշտ է, առաջին խաղից մենք իրոք լուրջ առավելություն ունենք, բայց պատասխան հանդիպմանը "Գալաթասարայը" լուրջ դիմադրություն ցույց կտա: Չեմ կարող դեռ դատել, թե արդյոք "Չեմպիոնների լիգայում" հանդիսանում ենք գլխավոր ֆավորիտ, բայց կարծում եմ, որ հիանալի շանսեր ունենք՝ հայտնվելու եզրափակչում",- հայտարարել է 28-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը, ով երեկ գրավել էր "Լևանտեի" դարպասը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 312 | Added by: Qnar6530 | Rating: 5.0/1
Total comments: 0