Home » 2012 » Մայիս » 18 » Ռոնալդու. "Չեմ սիրում համեմատվել ուրիշների հետ"
13:04
Ռոնալդու. "Չեմ սիրում համեմատվել ուրիշների հետ"
 Մադրիդի "Ռեալի" հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ չի կարող համեմատել իրեն "Բարսելոնայի" արգենտինացի գերաստղ Լիոնել Մեսսիի հետ, քանի որ իրենք խաղադաշտում միանգամայն տարբեր գործողություններ են կատարում, սակայն կարծիք է հայտնել, որ այս պահին նա ավելի լավ խաղացող է: Ռոնադլուն հեղինակավոր CNN World Sport հաղորդման եթերում ասել է. "Երբեմն սա ինձ արդեն ձանձրացնում է: Կարծում եմ,որ նրան նույնպես դա ձանձրացնում է, քանի որ մեզ անընդհատ համեմատության մեջ են դնում: Դուք չեք կարող համեմատել Ferrari և Porsche մակնիշի մեքենաները, քանի որ դրանք տարբեր շարժիչներ են: Նա "Բարսելոնայի" համար է անում լավագույնը, իսկ ես` "Ռեալի": Անհավանական է… Մենք ինքներս գերազանցում ենք մեր իսկ սահմանած ռեկորդները: Երբեմն մտածում եմ, որ երկուսիս միջև մրցակությունը մեզ առաջ է մղում ավելի կատարելագործվելու, այդ պատճառով էլ մրցակցությունն այդքան սուր է ստացվում: Ահա թե ինչու են "Ռեալն" ու "Բարսելոնան" լավագույն թիմերն աշխարհում, քանի որ յուրաքանչյուրը խթան է հանդիսանում մյուսի համար: Հարցն այն չէ, թե ով է լավագույնը: Ես պարզապես չեմ սիրում համեմատվել ուրիշների հետ: Որոշներն ասում են` ես եմ լավը, ոմանք` նրան են լավագույնը համարում: Սակայն ճիշտ կլինի օրվա վերջում որոշել, թե ով էր լավագույնն այդ պահին: Կարծում եմ` այս պահին դա ես եմ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 510 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0