Մադրիդի "Ռեալի" և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր նորաթուխ ակումբակից Ֆաբիո Կոենտրաուի մասին. "Կոենտրաուն երջանիկ է "Ռեալ" տեղափոխվելու համար: Սա հիանալի հնարավորություն է նրա համար աճելու և պարզապես ուժեղ ֆուտբոլիստ դառնալու համար: Ես համոզված եմ, որ նա ամեն բան կտա "Ռեալին" օգնելու համար: Կոենտրաուն բոլորին կապացուցի, որ ինքը ֆենոմենալ ֆուտբոլիստ է",-եզրակացրել է Ռոնալդուն:
|