Home » 2012 » Մայիս » 5 » Ռոնալդու․ "Մենք ենք աշխարհի ուժեղագույնը"
21:36
Ռոնալդու․ "Մենք ենք աշխարհի ուժեղագույնը"
 Մադրիդի "Ռեալի" այս մրցաշրջանի լավագույն ռմբարկուն այսօր բավական հետաքրքիր կարծիք է հայտնել "Գրանադայի" դեմ կայանալիք հանդիպումից առաջ՝ նշելով, որ ինքը շատ հանգիստ է վերաբերում իր անձնական նվաճումներին։ "Ավելի կարևոր են թիմային հաղթանակները։ Ես արդեն մի քանի "Ոսկե խաղակոշիկ" ունեմ, այնպես որ մինչև մահ չեմ պայքարի այդ մրցանակի համար։ Եթե հաջողվի ևս մեկ նմանատիպ մրցանակ ստանալ, ուղղակի հիանալի մրցաշրջան կլինի, եթե չհաջողվի, ապա շատ չեմ տխրի, քանի որ արդեն նվաճել ենք "Լա Լիգայի" չեմպիոնի տիտղոսը։ Շուրջ 10 ամիս պայքարեցինք այս կարևոր մրցանակի համար, և ողջ թիմը կարողացավ վերջնական հաղթանակի հասնել։ Ես ուղղակի երջանիկ եմ այս մրցանակով, քանի որ վերջնական հաշվարկում հաղթեց աշխարհի ուժեղագույն ակումբը",- ասել է Ռոնալդուն։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 663 | Added by: Hayk | Rating: 4.8/11
Total comments: 1