Home » 2011 » Օգոստոս » 12 » Ռոնալդուն ամենաճանաչելին է աշխարհում
19:55
Ռոնալդուն ամենաճանաչելին է աշխարհում

 Հանրահայտ Famecount մարզական-վերլուծական գործակալության հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ Մադրիդի "Ռեալի" և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ներկայումս մոլորակի ամենահայտնի ֆուտբոլիստն է: Բրիտանական The Independent օրաթերթի տեղեկացմամբ՝ նման դիտարկման հիմք են հանդիսացել սոցիալական կայքերի տվյալները, որտեղ Ռոնալդուն երկրպագուների հսկայական բանակ ունի: 26-ամյա պորտուգալացի սուպեր ռմբարկուն 32 միլիոն համակիր ունի Facebook-ում, 3.7 մլն հետևող՝ Twitter-ում և 4.6 մլն դիտորդ՝ YouTube-ում: Երկրորդ տեղը զբաղեցրել է "Ռեալի" բրազիլացի կիսապաշտպան Կական, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Լիոնել Մեսսին "Բարսելոնայից": 4-10 հորիզոնականներում իրենց տեղն են գտել հետևյալ ֆուտբոլիստները՝ Դևիդ Բեքհեմ ("Լոս Անջելես Գելաքսի", ԱՄՆ), Անդրես Ինյեստա ("Բարսելոնա", Իսպանիա), Ուեյն Ռունի ("Մանչեսթեր Յունայթեդ", Անգլիա), Ռոնալդինյո ("Ֆլամենգո", Բրազիլիա), Ֆեռնանդո Տորրես ("Չելսի", Անգլիա), Սեսկ Ֆաբրեգաս ("Արսենալ" (դեռևս), Անգլիա) և Նեյմար ("Սանթոս" (դեռևս), Բրազիլիա):

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 508 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0