Home » 2011 » Սեպտեմբեր » 15 » Ռոնալդուն "անչափ գոհ է" մրցավարից
23:04
Ռոնալդուն "անչափ գոհ է" մրցավարից
 Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի սուպերհարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն Զագրեբի "Դինամոյի" նկատմամբ տոնած դժվարին հաղթանակից հետո դժգոհել է հանդիպման մրցավարությունից. "Մրցաշարը հաջող սկսելը շատ կարևոր է: Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց 3 միավոր վաստակել: Բայց ես դժգոհ եմ մրցավարությունից: Հուսով եմ՝ այս մրցավարն այլևս չի վարի մեր խաղերը: Մարդիկ անընդհատ խոսում են "Fair Play"-ի մասին, որ միշտ պետք է պաշտպանել լավ խաղացողներին, բայց ես ոչ մի անգամ չեմ տեսել, որ դա հաստատվի խաղադաշտում: Ես զգալիորեն հիասթափված եմ, չէ՞ որ մրցավարները պնդում են, որ ուշադիր են լինելու փորձառու ֆուտբոլիստների նկատմամբ: Եվ չնայած, որոշ խաղացողներ իսկապես անձեռնմխելի են, ես վստահ չեմ, որ կարող եմ զերծ մնալ վնասվածքներից",-Ռոնալդուի խոսքերն է մեջբերում "Ռեալի" պաշտոնական կայքը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 489 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0