Մադրիդի "Ռեալի" առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն բաց է թողել "Արքայական" ակումբի այսօրվա առավոտյան մարզումը: Պատճառը վնասվածքն է, որը խաղացողը ստացել է մադրիդյան դերբիի ժամանակ: Ռոնալդուի խաղադաշտ դուրս գալը "Պրիմերայի" մոտակա հանդիպմանը ներկայումս մեծ հարցականի տակ է: