Home » 2011 » Սեպտեմբեր » 6 » Ռոնալդուն չի բացառում Անգլիա վերադարձը
18:42
Ռոնալդուն չի բացառում Անգլիա վերադարձը
 Մադրիդի "Ռեալի" և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար կիսապաշտպան Քրիշտիանո Ռոնալդուն խոսել է իր նախկին ակումբի մասին, ինչպես նաև նշել, որ չի բացառում Անգլիա վերադառնալու հնարավորությունը. "Ես հիանալի հիշողություններ ունեմ "Մանչեսթեր Յունայթեդի" հետ կապված և երբ նայում եմ նրանց հանդիպումները, կարոտում եմ Անգլիան: Ալեքս Ֆերգյուսոնն իմ երկրորդ հայրն է: Նա ամենակարևոր կերպարն է իմ ֆուտբոլային կարիերայում, սակայն, միևնույն ժամանակ, ես շատ երջանիկ եմ Մադրիդում և հեռանալու մասին մտածել անգամ չեմ ցանկանում",-ասել է 26-ամյա ֆուտբոլիստը, ով իր ֆուտբոլային կարիերայի ամենամեծ տիտղոսները նվաճել է անգլիական գրանդի հետ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 454 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0