Home » 2012 » Մայիս » 13 » Ռոնալդուն գրավել է "Լա լիգայի" բոլոր թիմերի դարպասները
23:10
Ռոնալդուն գրավել է "Լա լիգայի" բոլոր թիմերի դարպասները
 Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գերհարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին հաջողվել է այս մրցաշրջանում գրավել "Լա Լիգայում" հանդես եկող բոլոր 19 թիմերի դարպասները, ինչը բացառիկ ռեկորդ է ֆուտբոլիստի համար, ով այս տարի 46 գնդակ է հեղինակել Իսպանիայի առաջնությունում: Պորտուգալացին դարձել է առաջին և դեռևս միակ ֆուտբոլիստը, ում հաջողվում է նմանօրինակ արդյունքի հասնել:
   Հավելենք, որ անգամ "Բարսելոնայի" առաջատար Լեո Մեսսին, ով այս տարի 50 գոլ է հեղինակել, չի կարողացել նման ռեկորդի հեղինակ դառնալ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 426 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0