Home » 2012 » Փետրվար » 9 » Ռոնալդուն ինքն իրեն նվեր է արել
17:10
Ռոնալդուն ինքն իրեն նվեր է արել
 Մադրիդի "Ռեալի" պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ "սերուցքայինների" պորտուգալացի կիսապաշտպան Քրիշտիանո Ռոնալդուն, տեսնելով, որ ոչ մեկն իրեն ծննդյան առիթով արժեքավոր նվեր չի արել, որոշել է ինքն իրեն նվեր անել` հեղինակավոր Lamborghini ապրանքանիշի սրահից գնելով Lamborghini Aventador LP 700-4 ավտոմեքենան: Հաղորդվում է, որ մեքենայի շարժիչը 12 մխոցանի է 6.5 լ աշխատանքային ծավալով, որը մեքենային հաղորդում է 700 ձիաուժ հզորություն: Այս նվերը պորտուգալացու վրա նստել է մոտ 340.000 եվրո գումար:
     Նշենք, որ Ռոնալդուն մեքենաների սիրահար է և իր ավտոտնակում ունի այնպիսի մեքենաներ, ինչպիսին են Ferrari 599, Porsche, Aston Martin, Maserati, երկու Mercedes և չորս Audi մակնիշի մեքենաներ:
     Հավելենք, որ Ռոնալդուի գ
նած նոր մեքենան ավելի մանրամասն կարող եք տեսնել ստորև առաջարկված նկարներում.

 

 


Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 621 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0