Home » 2011 » Օգոստոս » 10 » "Ռուբինը" Հունտելարի համար 14 մլն է առաջարկում
17:03
"Ռուբինը" Հունտելարի համար 14 մլն է առաջարկում
Ռուսական "Ռուբինն" իր շարքերում փորձում է տեսնել գերմանական "Շալկեի" և Հոլանդիայի ազգային հավաքականի հարձակվող Կլաաս Յան Հունտելարին, և կազանցիներն արդեն պաշտոնական առաջարկությամբ են հանդես եկել գերմանական ակումբին` որպես խաղացողի փոխհատուցում տալով 14 մլն եվրո: Sport Bild պարբերականը մեջբերում է "Շալկեի" սպորտային տնօրեն Հորստ Հելտի խոսքերը. "Կազանցիներն իրականում կապվել են մեզ հետ: Նրանք իրենց թիմում են ուզում տեսնել Հունտելարին: Ենթադրում եմ, որ նրանք արդեն պայմանավորվել են հարձակվողի գործակալի հետ: Սակայն չեմ կարծում, որ Հունտելարը կցանկանա հեռանալ մեր թիմից":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 480 | Added by: narekinho | Rating: 5.0/1
Total comments: 0