Home » 2011 » Մարտ » 14 » Ռունի. "Մենք բոլորս փորձում ենք մտափոխել վան Դեր Սարին"
13:42
Ռունի. "Մենք բոլորս փորձում ենք մտափոխել վան Դեր Սարին"

 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" առաջատար Ուեյն Ռունին անգլիական The Telegraph պարբերականին տված ասուլիսի ժամանակ խոսել է հոլանդացի վետերան դարպասապահ Էդվին վան Դեր Սարի մասին. "Մենք բոլորս շատ կցանկանայինք, որ վան Դեր Սարը ևս մեկ մրցաշրջան անցկացներ մեզ հետ: Սակայն վան Դեր Սարը ցանկանում է ավելի շատ ժամանակ անցկացնել իր ընտանիքի հետ` հատկապես, որ նրա կինը վատառողջ է: Այնուամենայնիվ, ես համարում եմ, որ վան Դեր Սարը մոլորակի ուժեղագույն դարպասապահն է` չնայած նրա տարիքին":
Ուեյնը խոսել է նաև Անտոնիո Վալենսիայի վերադարձի մասին` նշելով. "Ես անչափ ուրախ եմ Վալենսիայի վերադարձի համար: Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, և միանգամից ակտիվորեն մտավ խաղի մեջ Արսենալի հետ կայացած հանդիպման ժամանակ`  կարծես 6 ամիս չէր բացակայել":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 575 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0