Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" և Անգլիայի ազգային հավաքականի առաջատար հարձակվող Ուեյն Ռունին բացակայում էր երեկ "Սթոք Սիթիի" դեմ կայացած հանդիպմանը: Բանն այն է, որ ֆուտբոլիստը վնասվածք է ստացել և ստիպված է լինելու բաց թողնել մի քանի շաբաթ: Ալեքս Ֆերգյուսոնն ասել է, որ Ռունիի վնասվածքը ամենևին լուրջ չէ, սակայն ֆուտբոլիստին հանգիստ է պետք:
|