Երեկ Coca-Cola զովացուցիչ ըմպելիքներ արտադրող հանրահայտ ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ չի հանդուրժի անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" հարձակվող Ուեյն Ռունիի պահվածքը, և նրա հետ անպայմանորեն կքննարկի այդ խնդիրը: Հիշեցնենք, որ վերջինս "Վեսթ Հեմի" դարպասն ուղարկած երրորդ գոլից հետո հեռուստատեսային խցիկների առջև Ռունին անպարկեշտ արտահայտություններ էր արել, որոնք լսելի են եղել բոլորին:
Հանրահայտ ընկերության ներկայացուցչի խոսքերը մեջբերում է բրիտանական The Guardian պարբերականը. "Ռունիի
հետ մեր պայմանագրի ժամկետը լրանում է այս տարեվերջին, սակայն, ելնելով
վերջին իրադարձություններից, մենք որոշել ենք չերկարաձգել այն: Սա երկար մտածված քայլ է, բայց ամեն դեպքում հարկավոր է հանդիպել նաև խաղացողի հետ և վերջնական լուծում տալ այս խնդրին":