Home » 2012 » Մարտ » 8 » Ռունին Մեսսիի տաղանդի երկրպագուն է
13:02
Ռունին Մեսսիի տաղանդի երկրպագուն է
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" 26-ամյա հարձակվող Ուեյն Ռունին Twitter-յան իր էջում հերթական անգամ մեկնաբանել է կատալոնական "Բարսելոնայի" արգենտինացի գերհարձակվող Լիոնելի Անդրես Մեսսիի փայլուն խաղը "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակիչում գերմանական "Բայերի" հետ կայացած հանդիպմանը ժամանակ (Խմբ. այդ խաղն ավարտվել է "կապտանռնագույնների" ջախջախիչ հաղթանակով՝ 7-1 հաշվով):
   "Մեսսին յուրահատուկ ֆուտբոլիստ է: Նա լավագույնն է ֆուտբոլի պատմության մեջ",- գրել է ֆուտբոլային "Շրեկը":

   Հավելենք, որ "Բայերի" հետ մրցավեճում արգենտինացին հինգ գոլի հեղինակ է դարձել՝ հասցնելով "Չեմպիոնների լիգայում" իր խփած գոլերի քանակը 49-ի:


Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 422 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0