08:22 "Ռուսական Մեսսին" գուցե չխաղա իր երազանքների թիմում | |
Ինչպես հայտնում են ռուսական հայտնի էլեկտրոնային մարզական պարբերականները, Մոսկվայի "ԲԿՄԱ"-ի և Ռուսաստանի ազգային ընտրանու 21-ամյա տաղանդավոր հարձակվող Ալան Ձագոևի համար անգլիական "Չելսին", որ մի շարք կադրային խնդիրներ ունի, գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշի խնդրանքով պատրաստվում է շուրջ 15 մլն ֆունտ ստեռլինգ առաջարկել, մինչդեռ Անգլիայի "Պրեմիեր լիգայի" 19-ակի դափնեկիր "Մանչեսթեր Յունայթեդը", որը նույնպես հետաքրքրված է խաղացողի ծառայություններով, ռուս տաղանդի համար առաջարկում է 10 մլն ֆունտ: Հավելենք, որ խաղացողի տրանսֆերի մի մասը պատկանում է "Չելսիի" սեփականատեր Ռոման Աբրամովիչին, այնպես որ դժվար չէ գուշակել, թե ուր կհայտնվի ֆուտբոլիստը: Միայն տեղեկացնենք, որ անձամբ Ձագոևին ձգում է իսպանական "Լա լիգան" և Մադրիդի "Ռեալը", ուր խաղում է իր երիտասարդ հայրենակիցը:
| |
|
Total comments: 0 | |