Home » 2011 » Սեպտեմբեր » 18 » Ռուսաստանում դեռևս հանգիստ մթնոլորտ է
06:57
Ռուսաստանում դեռևս հանգիստ մթնոլորտ է
Երեկ կայացավ ռուսական "Պրեմիեր լիգայի" 24-րդ տուրի երկու հանդիպում` "Տոմը" սեփական հարկի տակ հյուրընկալեց "Կրասնոդարին", իսկ Նալչիկի "Սպարտակը" հյուրընկալվեց "Վոլգային": Հայ ֆուտբոլասերների շրջանում հատկապես մեծ ուշադրություն կար առաջին հանդիպման նկատմամբ, և այդ ուշադրության պատճառներն ինքնին հասկանալի էին: Մեր ազգային ընտրանու առաջատար Յուրա Մովսիսյանի թիմը կարողացավ հյուրընկալվելիս 4 անպատասխան գնդակ ուղարկել ուշագնաց "Տոմի" դարպասը, ավելին` Մովսիսյանին հաջողվեց դառնալ թե գոլային փոխանցման, թե գոլի հեղինակ: Յուրան աչքի ընկավ հանդիպման վերջին րոպեին, երբ ճշգրիտ իրացրեց 11 մետրանոց հարվածը: Մյուս խաղում "Վոլգան" կարողացավ դժվարին հաղթանակ տոնել նալչիկյան "Սպարտակի" հանդեպ. այդ խաղում գրանցվեց նվազագույն` 1-0 հաշիվ:
Հավելենք, որ այսօր կկայանան ռուսական "Պրեմիեր լիգայի" մյուս 6 հանդիպումները, որոնցից ամենահետաքրքիրը "Ռուբին"-"Զենիթ" մենամարտը կլինի:
Ստորև Ձեզ ենք ներկայացնում "Կրասնոդարի" փայլուն հաղթանակի վտանգավոր պահերն ու գոլերը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 609 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0