10:08 Ռուսները դեռ բողոքում էլ են | |
![]() "Ռուս երկրպագուների` մարզադաշտ մուտք գործելու կազմակերպումը, ընդունող կողմի ձեռնարկած անվտանգության միջոցառումները, այդ թվում` երկար զննումը, կրում էին ոչ հիմնավորված, չմտածված բնույթ և չէին համապատասխանում ՈՒԵՖԱ-ի անվտանգության կանոնակարգին",-ասել է ՌՖՄ նախագահի անվտանգության գծով խորհրդական Ալեքսեյ Տարասենկոն։ "Ռուս երկրպագուների հետ տեղի ունեցած պատահարի հանգամանքներն ուսումնասիրելուց հետո Կոմիտեի կողմից որոշում է ընդունվել ՌՖՄ-ի անունից պատրաստել և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ուղարկել համապատասխան գրություն",-նշել է ՌՖՄ անվտանգության կոմիտեի քարտուղար Վիկտոր Օզերովը։ "Ինչ վերաբերում է այն ռուս երկրպագուներին, ովքեր ծեծկռտուք էին սարքել ինքնաթիռում՝ Երևան ուղևորվելիս, ապա նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Մենք նրանց ինքնության վերաբերյալ տեղեկություն ունենք և անում ենք հնարավոր ամեն բան, որ ապագայում նրանք ձեռք չբերեն ազգային հավաքականի մասնակցությամբ հանդիպումների տոմսեր",-իր ելույթն այսպես է վերջացրել Տարասենկոն: Այս կապակցությամբ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ավելի վաղ ասել էր. "Հայաստան-Ռուսաստան խաղում ապօրինի ոչինչ չի եղել: Ռուս երկրպագուներն ուզում էին տեղավորվել այն տրիբունայում, որը նախատեսված էր հայ երկրպագուների համար, ուստի մենք նրանց բաց չենք թողել: Ռուսներին հատկացվել էր 1300 տոմս, և բոլոր այդ տեղերը հանդիպումից առաջ զբաղեցված էին: Պարզապես հայ ֆուտբոլասերներից ոմանք իրենց տոմսերը վերավաճառել են: ՌՖՄ-ի ղեկավարները գիտեն, որ մենք գործել ենք օրենքի շրջանակներում"։ | |
|
Total comments: 2 | |
| |