Իսպանական հեղինակավոր AS հանդեսը տեղեկացնում է, որ Մադրիդի "Ռեալը" կարողացել է համաձայնության գալ բրազիլական "Սանթոսի" ղեկավարության հետ բրազիլացիների առաջատար հարձակվող Նեյմարի տրանսֆերի գնման հարցում: Ըստ տեղեկությունների՝ Նեյմարի տրանսֆերը "սերուցքայինների" վրա նստել է 45 մլն եվրո: Սպասվում է, որ անձամբ խաղացողին պատրաստվում է առաջարկվել 6-ամյա պայմանագիր, որոնցից յուրաքանչյուրի համար Նեյմարը կստանա 5 մլն եվրո:
Նշենք, որ
այս մասին որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել ակումբներից ոչ մեկի կողմից:
|