Ինչպես նշում են իսպանական լրատվամիջոցները, Մադրիդի "Ռեալը" միացել է այն թիմերին, որոնք լրջորեն պայքարում են Լոնդոնի "Չելսիի" ունիվերսալ պաշտպան Բրանիսլավ Իվանովիչի համար: Ըստ լրատվական աղբյուրների՝ "Չելսին" պատրաստվում է խաղացողի տրանսֆերից առնվազն 12 մլն ֆունտ ստեռլինգ եկամուտ ստանալ: Բրիտանացիներն էլ իրենց հերթին հավելում են, որ ֆուտբոլիստի գնումը ձեռնարկել է ոչ թե թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, այլ ակումբի ղեկավարները:
|