Մադրիդի "Ռեալի" ղեկավարությունը ցանկանում է ուժեղացնել թիմի պաշտպանության աջ եզրը, ինչի առթիվ պատրաստվում է գնել մի շարք տաղանդավոր ու երիտասարդ խաղացողների, այդ թվում` Քայլ Ուոքերին "Տոտենհեմից", Գլեն Ջոնսոնին "Լիվերպուլից", Գրեգորի վան դեր Վիլին "Այաքսից", Ռաֆինյային "Բավարիայից" և Մաուրիսիո Իսլային "Ուդինեզեից": Այսինքն` ներկայումս "Ռեալի" ղեկավարները զբաղվում են "տրանսֆերայի յուրօրինակ ճամփորդությամբ":
|