Home » 2012 » Մարտ » 1 » Ռուսաստանում Արշավինի համար ինչեր ասես, որ չեն անում
23:20
Ռուսաստանում Արշավինի համար ինչեր ասես, որ չեն անում
 Լոնդոնի "Արսենալից" վարձակալական հիմունքներով ռուսական "Զենիթ" տեղափոխված Անդրեյ Արշավինը պետերբուրգյան թիմում տարբեր մրցաշարերում աչքի ընկնելու դեպքում կստանա բավականաչափ մեծ բոնուստներ: Ըստ Life Sports պարբերականի ունեցած տեղեկությունների` Ռուսաստանի առաջնությունում "Զենիթի" կազմում յուրաքանչյուր անգամ գոլի հեղինակ դառնալու դեպքում Ռուսաստանի ազգային հավաքականի ավագը կստանա 10.000 ամերիկյան դոլար, իսկ գոլային փոխանցում կատարելու դեպքում կստանա 5.000 դոլար: Իսկ ահա Ռուսաստանի գավաթի մրցաշարում արդյունավետ խաղ ցուցադրելու դեպքում Արշավինը կստանա երկու անգամ ավելի քիչ գումար. գոլի հեղինակ դառնալու դեպքում կստանա 5.000 դոլար, իսկ գոլային փոխանցման համար` 2.500 դոլար:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 543 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0