18:24 Սևադա Արզումանյան. "Փորձելու ենք չմտածել չեմպիոնության մասին" | |
Հայաստանի բարձրագույն խմբի ներկայացուցիչ "Ուլիսի" գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը չի կարծում, որ յոթ միավորի առավելությունն արդեն առիթ է տալիս չեմպիոնության մասին խոսելու համար: Հայազգի մասնագետը մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին: Առաջին կեսում թիմն ավելի շատ պաշտպանվում էր: Ի՞նչ փոխվեց: Թիմի մոտ ավելորդ շտապողականություն կար, իսկ արագ խաղալ չի նշանակում, որ պետք է շտապել: Փորձեցինք շտապողականությունը վերածել արագության: Ոչ մի փոփոխություն չեղավ տակտիկական կամ խաղացողի հետ կապված: Պարզապես արագացրեցինք խաղը և հաղթեցինք, ինչի ցանկությունը շատ մեծ էր: Հիմանական կազմից բացակայում էին Զոկուն, Դավիթ Գրիգորյանն ու Արամ Բարեղամյանը: Կարծում եմ, որ այսօր ունենք ֆուտբոլիստներ, որոնք կարող են փոխարինել միմյանց հիմնական կազմում խաղացողներին: Այս նեղ խաղային ցիկլում, եթե չանենք այս փոփոխություններն, ապա այլ ե՞րբ պետք է անենք: Դա է պատճառը, որ ավելի թարմ տղաներին խաղալու հնարավորություն տվեցինք: Գևորգ Նռանյանը չի խաղում երկար ժամանակ: Երկու խաղ խաղալուց հետո վնասվածք ստացավ: Այժմ չենք ցանկանում ռիսկի դիմել վնասվածքի պատճառով:
| |
|
Total comments: 0 | |