Home » 2011 » Մարտ » 5 » "Սևիլյան" բարձրակարգ պաշտպանի կարիք ունի
21:07
"Սևիլյան" բարձրակարգ պաշտպանի կարիք ունի
Անդալուզյան "Սևիլյան" վերջին շրջանում պաշտպանությունում լուրջ խնդիրներ ունի, այդ պատճառով էլ թիմի ղեկավարությունն այժմ զբաղված է կենտրոնական պաշտպանի որոնումներով: Ինչպես հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները, "Սևիլյայի" ուշադրության կենտրոնում է գտնվում գերմանական "Վերդերի" 26-ամյա կենտրոնական պաշտպան Պեր Մերտեզակերը: Գերմանիայի ազգային հավաքականի հիմնական պաշտպանի տրանս-ֆերային մոտավոր արժեքը 12 մլն եվրո է:
Իսպանական թերթերը նշում են նաև, որ եթե իսպանական ակումբի ղեկավարությանը հաջողվի համաձայնության գալ բրեմենյան ակումբի հետ, ապա արդեն ամռան սկզբին Մերտեզակերը կարող է հայտնվել "Սևիլյայում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 487 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0