Home » 2012 » Օգոստոս » 6 » Ս. Ռամոս. "Թե՛ Իկերը, թե՛ Ռոնալդուն արժանի են լավագույնի կոչմանը"
10:18
Ս. Ռամոս. "Թե՛ Իկերը, թե՛ Ռոնալդուն արժանի են լավագույնի կոչմանը"
 Մադրիդի "Ռեալի" պաշտպան Սերխիո Ռամոսը հայտնել է, որ "Ոսկե գնդակ" մրցանակին ամենից արժանին իր թիմակիցներ Իկեր Կասիլյասն ու Քրիշտիանու Ռոնալդուն են: "Ճիշտն ասած` ես հստակ չգիտեմ, թե ինչ չափանիշներով են որոշում "Ոսկե գնդակ" մրցանակի դափնեկրին, սակայն շատ ավելի լավ կլիներ, որ մրցանակ տրվեր ամեն դիրքում հանդես եկող խաղացողներին առանձին-առանձին: Ինչպե՞ս կարելի է մրցանակ չտալ Իկերին: Վերջին 56 տարիներին միայն մեկ դարպասապահ է արժանացել այդ բարձր մրցանակին: Մյուս կողմից Ռոնալդուն էլ է արժանի այդ կարևոր մրցանակին, քանի որ հոյակապ մրցաշրջան է անցկացրել: Ցավոք, ես չեմ որոշում, թե ում կարելի է տալ մրցանակ, իսկ ում` ոչ",- ասել է Աշխարհի ու Եվրոպայի 26-ամյա չեմպիոնը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 520 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 2