Home » 2011 » Սեպտեմբեր » 14 » Սամուել Էտո'ոն կարող է ստանալ Golden Foot մրցանակը
16:29
Սամուել Էտո'ոն կարող է ստանալ Golden Foot մրցանակը
 Մախաչկալայի "Անժիի" նոր ձեռքբերումը` կամերունցի հարձակվող Սամուել Էտո'ոն, հավակնում է Golden Foot եվրոպական մրցանակին, որը Մոնակոյի արքայազն Ալբեր Երկրորդը յուրաքանչյուր տարի հանձնում է մեր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստներից որևէ մեկին: Այդ կոչմանն արժանանալու համար կամերունցի հարձակվողը պայքարելու է Դևիդ Բեքհեմի ("Լոս Անջելես Գելեքսի"), Ջանլուիջի Բուֆոնի ("Յուվենթուս"), Դիդյե Դրոգբայի ("Չելսի"), Ռայան Գիգզի ("Մանչեսթեր Յունայթեդ"), Իկեր Կասիլյասի ("Ռեալ Մադրիդ"), Ռաուլի ("Շալկե 04"), Կառլես Պույոլի և Չավիի (երկուսն էլ ներկայացնում են "Բարսելոնան") հետ: Քվեարկությանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Հատկանշական է, որ 2008թ.-ին այդ մրցանակին արժանացել է "Անժիի" ևս մեկ ֆուտբոլիստ` Ռոբերտո Կառլոսը:
Հավելենք, որ այս մրցանակը հանձնվում է 2003թ.-ից, որը կարող են ստանալ միայն 29 տարեկանից բարձր տարիք ունեցող ֆուտբոլիստները:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 477 | Added by: Hayk | Tags: արքայազն, Golden Foot, Սամուել Էտո'ո, Դևիդ Բեքհեմ, Ֆուտբոլիստ, մրցանակ, Մախաչկալայի Անժի, հարձակվող, Ալբեր Երկրորդ, Մոնակո | Rating: 5.0/1
Total comments: 0