Իտալական "Սամպդորիան" մեկ տարի "Բ Սերիայում" անցկացնելուց հետո կարողացել է կրկին դուրս գալ "Ա Սերիա": Բաղձալի ուղեգրի համար փլեյ-օֆֆ փուլի եզրափակչում "Սապմդորիան" կարողացել է երկու անչափ դրամատիկ խաղերի արդյունքում հաղթանակ կորզել "Վարեզե" ակումբից: Հարկ է նշել, որ այս տարի թիմը "Բ Սերիայում" զբաղեցրել էր 6-րդ տեղը և փլեյ-օֆֆ փուլում խաղալու իրավունք նվաճել: