Ինչպես հաղորդում
են իսպանական լրատվամիջոցները, կատալոնական "Բարսելոնայի" չիլիացի 22-ամյա եզրային հարձակվող
Ալեքսիս Սանչեսը շաբաթ օրը "Ռեալ Սոսյեդադի" հետ կայացած հանդիպումից հետո (Խմբ. այդ խաղն ավարտվել է գոլառատ ոչ-ոքի`
2-2 հաշվով) անցել է բժշկական հետազոտություն, որի համաձայն` խաղացողի մոտ հայտնաբերվել է ազդրի
մկանների ջղաձգում: Նախնական տվյալների համաձայն` չիլիացին բաց կթողնի առնվազն 8 շաբաթ:
|