Լոնդոնի "Արսենալի" 23-ամյա դանիացի տաղանդավոր հարձակվող Նիկլաս Բենդտներն այս մրցաշրջանը վարձավճարային հիմունքներով հանդես կգա "Պրեմիեր լիգայի" ներկայացուցիչ "Սանդերլենդում". այս մասին հայտնում է "սև կատուների" պաշտոնական կայքը: Նշենք, որ մարրոկացի Մարուան Շամախի գալով և իվուարցի Ժերվինյոյի գնումից հետո Բենդտները կորցրեց հիմնական կազմում խաղալու նույնիսկ տեսական ու չնչին հնարավորությունները: Հիշեցնենք, որ Բենդտները "Արսենալում" հանդես էր գալիս 2004թ.-ից սկսած:
|