12:58 Սանդրո Ռոսել. "Ֆուտբոլիստներին պատժելու համար պետք է սովորենք Անգլիայից" | |
![]() Նշենք, որ կատալոնական ակումբի նախագահը նկատի ունի Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի պաշտպան Պեպեին, ով Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչի առաջին խաղի ժամանակ միտումնավոր կանգնել էր Լիոնել Մեսսիի ձեռքի վրա: Ռոսելը նշում է, որ ինչպես Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան պատժեց "Մանչեսթեր Սիթիի" իտալացի հարձակվող Մարիո Բալոտելլիին Լոնդոնի "Տոտենհեմի" բրիտանացի կիսապաշտպան Սթոք Պարկերի երեսին հարվածելու համար, այնպես էլ պետք է պատժվի Պեպեն: Հավելենք, որ Իսպանիայի ֆուտբոլի ասոցիացիան Պեպեին չպատժեց Մեսսիի ձեռքի վրա կանգնելու համար: | |
|
Total comments: 0 | |