Home » 2011 » Դեկտեմբեր » 30 » Սանդրո Ռոսելին վաղուց մի հարց է տանջում
18:15
Սանդրո Ռոսելին վաղուց մի հարց է տանջում
 Կատալոնական "Բարսելոնայի" նախագահ Սանդրո Ռոսելը կարծում է, որ ակումբները ստիպված չեն գումարներ վճարել այն գործակալներին, որոնց հաճախորդների ճառայություններով հետաքրքրված են վերջիններս: Հեղինակավոր Associated Press լրատվական գործակալությունը մեջբերում է Ռոսելի խոսքերը. "Ես միշտ էլ ինքս ինձ հարց եմ տվել, թե ինչու է, երբ որևէ գործակալ որևէ ակումբին առաջարկում է իր հաճախորդին, բանակցությունները սկսելուն պես ակումբը պետք է այդ գործակալին գումար վճարի` որպես պարգևատրություն: Գործակալն անում է ամեն ինչ, որպեսզի որքան հնարավոր է ֆուտբոլիստի գինը բարձրանա` դրանով որոշակի չափով ֆինանսական վնաս հասցնելով թիմին, սակայն, ի հակառակ դրան, ակումբը նրան պարգևատրում է մի կլորիկ գումար: Սա հենց այն հարցն է, որը ես ցանկանում եմ փոխել` խնդրելով ՈՒԵՖԱ-ի օգնությունը: Գործակալներին պետք է վճարեն կամ պարգևատրեն ֆուտբոլիստները, քանի որ իրենք են օգտվում վերջիններիս ծառայություններով: Բերեմ օրինակ. երբ գնում ես գեղեցկության սրահ, վարսահարդարը մազերդ կտրելուց հետո գումար է ստանում, այլ ոչ թե ինքն է քեզ գումար տալիս` իր մոտ մազերդ կտրելու համար":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 509 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0