Home » 2012 » Մարտ » 13 » Սանդրո Ռոսելը չի կարողանում հասկանալ
16:33
Սանդրո Ռոսելը չի կարողանում հասկանալ
 Կատալոնական "Բարսելոնայի" նախագահ Սանդրո Ռոսելը պարզապես չի կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի է սխալ ինֆորմացիա հաղորդել հեռուստադիտողին` այն էլ պետական հեռուստաալիքով (Խմբ. Նշենք, որ պարոն Ռոսելը նկատի ունի Իսպանիայի ազգային TeleMadrid հեռուստաալիքին): Մադրիդյան հեղինակավոր Marca հանդեսին պատկանող կայքը մեջբերում է "կապտանռնագույնների" ղեկավարի խոսքերը. "Ես, իհարկե, հասկանում եմ, երբ սխալ ինֆորմացիա է տրամադրվում հեռուստադիտողին ոչ հանրային ալիքով, այլ սեփական: Սակայն ես չեմ կարող հասկանալ, թե ինչպես կարելի է թույլ տալ, որպեսզի Իսպանիայի աաջատար ալիքներից մեկը սխալ ինֆորմացիա տարածի: Եթե ես ապրեի Մադրիդում և հարկ վճարեի` ճշգրիտ նորություններ ստանալու համար և դա չստանայի, ապա կբողոքարկեի":
     Նշենք, որ Ռոսելը նյարդայնացել է, երբ անձամբ լսել է, թե ինչպես TeleMadrid հեռուստաալիքի լրագրողներից մեկը լուրերի ընթացքում հայտնում է, որ կատալոնական "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չի վստահում թիմի կենտրոնական պաշտպան Պիկեին և ամռնանը փորձելու է վաճառել իսպանացուն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 592 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0