Home » 2011 » Մարտ » 31 » Ռոսել. "Երբեք Մոուրինյոյին չեմ հրավիրի "Բարսելոնա"
16:04
Ռոսել. "Երբեք Մոուրինյոյին չեմ հրավիրի "Բարսելոնա"
Կատալոնական "Բարսելոնայի" սեփականատեր Սանդրո Ռոսելը երեկ հայտարարել է, որ երբևէ չի հրավիրի Մադրիդի "Ռեալի" ներկայիս գլխավոր մարզիչ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյին "Բարսելոնան" մարզելու. "Այդպիսի բան իմ` ակումբը ղեկավարելու օրոք հաստատ տեղի չի ունենա",- կտրուկ ասել է Ռոսելը:
Միևնույն ժամանակ նա գովասանքի խոսքեր է շռայլել "կապտանռնագույնների" ներկայիս մարզիչ Պեպ Գվարդիոլայի հասցեին. "Կարծում եմ` Գվարդիոլան "Բարսայի" պատմության լավագույն մարզիչն է: Նրանից լավ ոչ մեկ չի կարող մարզել "Բարսելոնան": Մեզ շատ երկար տարիներ են պետք, որպեսզի գտնենք Գվարդիոլայի նման մարզիչ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 585 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 4