Home » 2011 » Օգոստոս » 15 » Սանդրո Ռոսել. "Ռեալը" մեզանից լավ է պատրաստված"
21:53
Սանդրո Ռոսել. "Ռեալը" մեզանից լավ է պատրաստված"
 Ռուսական sport-express.ru սպորտային պորտալը տեղեկացնում է, որ կատալոնական "Բարսելոնայի" նախագահ Սանդրո Ռոսելը գոհ է մնացել Իսպանիայի Սուպերգավաթի առաջին հանդիպման արդյունքից, որտեղ կատալոնացիները հյուրընկալվելիս ոչ-ոքի են խաղացել Մադրիդի "Ռեալի" հետ՝ խաղն ավարտելով 2-2 հաշվով: Մադրիդյան Marca հանդեսը մեջբերում է Ռոսելի խոսքերը. "Ես հպարտանում եմ իմ թիմով: Մադրիդցիները մրցաշրջանին նախապատրաստվելու ավելի շատ ժամանակ ունեին, քան մենք: Ակնհայտ էր, որ մենք դեռ լավ մարզավիճակում չենք: Լավ արդյունքի հասանք: Այժմ հուսով եմ, որ չորեքշաբթի օրը մեր երկրպագուները կլցնեն "Նոու Կամպը", և մենք կկարողանանք պարտության մատնել մեր ախոյանին":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 471 | Added by: Hayk | Tags: Իսպանիայի սուպերգավաթ, Մադրիդի Ռեալ, Բարսելոնա, Նոու Կամպ, marca, sport-express.ru, Սանդրո Ռոսել | Rating: 5.0/2
Total comments: 0